Արդեն տասը տարի քննարկվում-քննարկվում է այս հարցը ու այդպես էլ լուծում չի ստանում. Խոսքը խաղաղի հստակ հետագծելիության մեխանիզմ ունենալն է: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պրոբլեմն այն է, որ այլ տեղերից սպիրտ է ներկրվել, եւ դա ներկայացվել է երբեմն որպես տեղական սպիրտ: Սա միայն կոնյակագործության պրոբլեմը չի, այլ ողջ գյուղատնտեսությանը: Այն, որ Հայաստանում համատարած խաղողի այգիները կտրվել են եւ տեղը, ասենք, ցորեն է ցանվել, նաեւ սրա հետեւանքն է:
Եթե մարդն ասում է, որ էսքան խաղող եմ մթերել, պետք է ապացույց ունենա, եւ աշխարհում այդ մեխանիզմները կան: Երբ խաղաղի երկրորդային հումքը հաշվառվում է եւ մենք տեսնում ենք՝ այդ մարդը այդքան մթերել ա, թե չի մթերել»,-ասաց վարչապետը:











