Ինչքան ուզում ես ասա՝ մի արեք։ Կիլոմետրանոց գնացքը չեն տեսնում, կիլոմետրով արձագանքող ազդանշանը չեն լսում, ոչխարներով ընկնում տակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը եւ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է գնացքը արտակարգ արգելակում, քանի որ ռելսերի վրա նկատում է հովվին` իր հոտի հետ։

Ռուբեն Գրձելյանը նաեւ տեսանյութ է հրապարակել եւ ավելացրել, որ մեքենավորը նման դեպքում ստիպված է արտակարգ արգելակում կիրառել, որն էլ իր հերթին ոչ միայն վնասում է ռելսերը, այլև շարժակազմը։

«Չի կարում կանգնի, չի կանգնում, արտակարգ արգելակում ա կիրառում, համ ռելսերն ա տաշում, համ շարժակազմը։ Ու կգան նույն տեղը էլի կմտնեն երեք հազար տոննայանոց բեռնատարի տակ», գրել է Ռուբեն Գրձելյանը։