Լեհաստանի խոշորագույն Բեբժանսկի ազգային պարկում հրդեհ է բռնկվել, հայտնում է Euronews-ը:
Ըստ բնապահպանության նախարարության տվյալների` հրդեհն առնվազն վեց հա է ծածկել եւ սպառնում է մի քանի գյուղի: Հրդեհի մարմանը 150 հրշեջ է մասնակցում` օդանավերի, ուղղաթիռների եւ անօդաչուների հետ միասին:
Աղետն արդեն որպես ամենամեծ է որակվել պարկի ամբողջ պատմության ընթացքում, որը պահպանվողի կարգավիճակ է ստացել1993 թվականից:











