ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստրը` Արփի Փաշինյանը այսօր  մկրտվում է:

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում մկրտությունից լուսանկար է հրապարակել եւ կից գրել. «Այսօր Արփին մկրտվում է»:

Փաշինյանը նաեւ տեսանյութ է հրապարակել դստեր մկրտությունից եւ կից գրել. «Արփին դարձավ Արփի-Աննա»:

Նշենք, որ եկեղեցում կնունքին մասնակցում են սակավաթիվ անձինք, Փաշինյանի ընտանիքի անդամներն ու մոտիկ բարեկամները: