«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին նիստ է անցկացնում, որին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ աշինյանը:
Թե ինչ հարցեր են քննարկվում, այս պահին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, սակայն, նշվում է, որ ամենայն հավանականությամբ օրակարգում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Կառավարության հնավարո թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, որը տվել է իր նախնական համաձայնությունը: Ըստ ամենայնի, ԱԺ-ն հավանաբար վաղը կամ մյուս օրը արտահերթ նիստ կհրավիրի ՍԴ դատավորի թեկնածուներին ընտրելու նպատակով:











