Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 28:

Այսպես, վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման եւ արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական ​​մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել: