ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնողները քայլերթով գնացին դեպի Բաց հասարակության հիմնադրամի գրասենյակի մոտ՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան։
Ակցիայի մասնակիցներն այդտեղ էլ ավարտեցին իրենց ակցիան։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Ակցիայի ընթացքում հնչեցին ազգային հայրենասիրական երգեր, որոնք ուղեկցվեցին «Արայիկ, հեռացիր» կոչերի ներքո։











