Պարոն Փաշինյան, գոնե էս երեխեքի համար պարտավոր եք իջնել, նրանք իրավունք չունեն բետոններին նստել նրա համար, որ իրենց ծնողները բանկերի տակ ճռռում են: Այս մասին այսօր`սեպտեմբերի 10-ին կառավարության դիմաց ասաց բանկային համակարգից բողոքող նստացույց անողներից մեկը:
«Դուխով» գլխարկ դնելով` դուխով չեն դառնում, դուխով 500 հատ ֆեյք անասուն եք պահում, դուխով քֆուր են գրում: Տրանսգենդերներ բերելով` դուխով չեն դառնում, եվրոպայից ինչքան հարամ բան կա, դուխով դա արեցիք: Ամոթ է, ավելի լավ է դուխով գլխարկները հանեք դուխով ապրեք, էդ վախտ սաղ ազգը ձեզ կհարգի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` հավելելով. «Դուք միշտ քաղաքական հռետորությանը տիրապետել եք իդելալական ու դրա շնորհիվ հայտնվել եք այս աթոռին, այժմ ժամանակն է գործելու, իրապես գործ արեք, ժողովրդին հանեք էս ցեխի միջից, ոչ թե բազմոցներին նստած` երևի մի հատ էլ մեր վրա ծիծաղոում եք, թե ինչի են եկել, ստեղ վեր ընկել»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցները ևս մեկ անգամ վարչապետին հորդորեցին իջնել, հանդիպել ցուցարարների հետ, եթե խնդրին լուծում չկա, ապա դա պետք է ասի հենց ինքը:
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են անում՝ բողոքելով բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների դեմ՝ մասնավորապես խնդրահարույց համարելով նրանց կողմից տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքները։











