Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության` 12-ական, խարդախության՝ 9, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, անձի առեւանգման, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու կանոնները խախտելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու եւ փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:











