Լիբանանի հարավում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանյան MTV հեռուստաալիքի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել «Հեզբոլլահ»-ի` Այն-Քանե քաղաքում գտնվող կենտրոնում: Զոհեր եւ վիրավորներ չկան: Հաղորդվում է, որ կենտրոնն օգտագործվում էր պատերազմներից մնացած զենքի եւ ռումբերի, ինչպես նաեւ` կասետային ռումբերի պահման համար: