Իմ երեխեն ծառայել է 2,5 ամիս, իրենց գլխին հենց պատերազմի սկզբից հրամանատար չի եղել, հոկտեմբերի 14-ից հետո լուր չունեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, նշեց ՊՆ-ի մոտ զոհված ու գերի ընկած զինծառայողների ծնողներից մեկը:
«Ես ընդհանրապես չգիտեմ՝ երեխաս ողջ է, ես մենակ իմ երեխուս եմ ուզում: Ես Ղարաբաղից եմ եկել, դիմում եմ մեր Արայիկ Հարությունյանին: Ինքն ասում էր՝ աղաչում եմ, պաղատում եմ, որ զորքը միանա, Հադրութը չհանձնենք, բայց առանց զենքի զորքը ոնց պետք է դիմադրի թուրքերին: Ես հիմ աղաչում եմ Արայիկ Հարությունյանին, թող իմ երեխուն գտնի, տա: Թեկուզ երեխուս դիակը, ես արդեն համաձայն եմ: Սպասում եմ, որ գտնեն տան: Ոչ ոք ոչ մի բան չի անում, նեուժելի էս մեկ մսվա մեջ ոչ մի երեխա չգտնվեց: Մեկ ամիս է այստեղ նույն ծնողներով հավաքվում ենք: Ես ոչ հեղափոխություն եմ ուզում, ոչ Նիկոլի դեմ եմ, թող իմ երեխեքին գտնեն, տան:
Քաշաթաղի շրջան գյուղ Վակունիսից եմ, մեր տունը հանձնել են, մենք եկել էստեղ տուն ենք գտել, էդտեղ մնում ենք: Ինձ էդ տունը չի հետաքրքրում, ես իմ էրեխուս եմ ուզում: 7 երեխու մեջ էդ մի տղա երեխեն է: Ես 18 տարի չեմ պահել, որ էսօր չիմանամ, թե ինչ է կատարվում իր հետ:
Հենց առաջին օրից հրամանատարը թողել, փախել է: Ո՞ւր է փախել»,-լացակումած ասաց կինը:











