Սյունիքի մարզում մեր հանդիպումները շատ հետաքրքիր են անցնում. Մարդիկ շատ մտահոգություններ ունեն. Շատ մտահոգություններ փարատել ենք մեր հանդիպումների ժամանակ: Այս մասին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից իր լայվի ժամանակ նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Բոլոր խնդիրները լուծելի են, բայց կարեւոր է լինել իրավիճակին ադեկվատ եի սթափ գնահատող: Այստեղ քաղաքական հարց չկա, այստեղ Սյունիքի անվտանգության, Հայաստանի ողնաշարը պահելու, արտագաղ թույլ չտալու,  ընդհակառակը ներհոսք ապահովելու հարցերն է:

Մեր բոլոր ներկայացրած բոլոր առաջարկների վերաբերյալ ունենք դրական արձագանքներ ժողովրդի կողմից: Մարդիկ ուշադիր լսում են, գիտեն՝ ով ինչ է առաջարկել եւ ով ինչի դեմ է պայքարում: Այս առումով ուզում եմ ասել, որ զարմացած եմ, որ այսքան իրազեկ բնակչություն ունենք նաեւ Երեւանից դուրս: Որքան էլ «fake news»-երով մարդկանց փորձում են տարբեր ձեւերով շեղել, բնավ չի ստացվել»,-ասաց Մարուքյանը: