Հռոմում դեկտեմբերի 31-ի գիշերը հարյուրավոր սարյակներ են ընկել երկնքից, քանի որ նրանց վախեցրել էր ամանորյա հրավառությունը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով RomaToday-ին:
Հրապարակված կադրերում երեւում են տասնյակ թռչուններ, որոնք անշունչ ընկած են գետնի վրա:
«Ներեցեք, սակայն տոնելու ցանկությունն արդեն անցել է: Հարյուրավոր սատկած թռչուններ»,-պարբերականը հաղորդում է տեսանյութի հեղինակներից մեկի խոսքերը:
Կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ թռչունների վախճանը կարող է կապված լինել հրավառությունների արձակած աղմուկի հետ:
«Հնարավոր է՝ դրանք սատկել են վախից: Չմոռանանք, որ թռչունները կարող էին սատկել սրտի կաթվածից»,- AP-ն մեջբերում է կամզակերպության մամուլի քարտուղար Լորեդանու Դիգլիոյի խոսքերը:
Կազմակերպության իտալական մասնաճյուղի ղեկավար Մասիմո Կոմպարոտոյի խոսքով՝ ամեն տարի նրանք խնդրում են արգելել հրավառություններն ու դրանց վաճառքը:











