Հենց Փաշինյանն անցկացրեց իր առաջին հանրահավաքը, ես դրանից հետո 20 րոպե անց անմիջապես Facebook-ում գրառում կատարեցի. «Այս մարդը Ղարաբաղը կհանձնի»: Դուք կարող եք դա ինքներդ ստուգել: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը:

Լրագրողի խոսքով՝ այն հանրահավաքները, որոնք Փաշինյանն անցկացնում էր, հաշվի առնելով նրա մտավոր ունակությունները եւ անհեռատեսությունը, ինչպես նաեւ «դեբիլների» նրա թիմի ընդունակությունները, չէին կարող այդքան լավ կազմակերպված լինել, եթե չլինեին արտաքին միջամտությունն ու աջակցությունը, մասնավորապես՝ «արեւմտյան» հատուկ ծառայությունների:

«Նրանք գնել էին 50 հազար լիցքավորում եւ բաժանել մարդկանց: Կետեր էին դրված, որոնք անվճար «Այֆոններ» էին բաժանում: Այս ամենն, ախր, հասկանալի է: Սրա վրա են ծախսվել փողերը: Սա սուպերսարքված, կազմակերպված սխեմա էր: Բայց Փաշինյանն ինքը ոչ մի բանի ընդունակ չի: Նա սովորական իջեւանցի կոլտնտեսական է՝ չոբան: Ինչպես տատս էր ասում՝ չոբանը 1000 անգամ ավելի լավն է, քան նա, որովհետեւ չոբանը գոնե ազնիվ մարդ է, իսկ սա ուղղակի տականք է»,- ասել է Գաբրիելյանովը: