Պատերազմն, ըստ էության, սկսվեց Յուրի Խաչատուրովի ձերբակալությունից անմիջապես հետո, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր 2018 թ.։ Այս մասին հունվարի 23-ին գիտնականների, մշակույթի ու արվեստի գործիչների քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործողությունների՝ հաշվի առնելով, որ իշխանությունները շարունակում են վարել վտանգավոր քաղաքականություն, մասնավորապես՝ խոսքը Շուշիի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին է:
Իրավապաշտպանը նաեւ նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելով՝ իշխանությունները ցրեցին հասարակության մեջ «հների» եւ «նորերի» առկայության մասին առասպելը:
«Հայաստանում չկա ավելի կոռումպացված մարդ, քան Ջհանգիրյանն է, եւ նրա նշանակումը լուրջ հետեւանքներ կունենա»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ 2018-ին Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ավելի ուշ Խաչատուրովին ձերբակալել էին:











