Նուր-Սուլթանում ականատեսները տեսանյութ են նկարահանել, որոմ կովին վերամբարձ կռունկով կառուցվող երկնաքերի տանիք են բարձրացնում: Մայրաքաղաքի բնակիչները վրդովվել են կատարվածից, հայտնում է Informburo.kz-ն:
Ոստիկանությունից հայտնել են, որ հայտնաբերել են փետրվարի 15-ին տեղի ունեցած միջադեպի բոլոր մասնակիցներին:
«Փաստի առթիվ ստուգումներ են անցկացվում: Ղազախստանի գործող օրենսդրությամբ միջոցներ կձեռնարկվեն»,- հայտնել են ոստիկանությունում:
Կառուցվող բնակարանային համալիրի շինհրապարակի ղեկավար Օլժաս Եսենալինն ավելի ուշ ներողություն է խնդրել մայրաքաղաքի բնակիչներից եւ բոլոր ղազախստանցիներից միջադեպի համար: «Ես կցանկանայի ներողություն խնդրել հասարակությունից միջադեպի կապակցությամբ: Մտադրությունները բարի էին` կուրբանջի (զոհաբերություն` խմբ.)` հետագայում միսն աղքատներին բաժանելու համար: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում երկրի քաղաքացիներից միջադեպի համար»,- ասել է Օլժաս Եսենալինը:











