Հայաստանի կառավարությունն իր այսօրվ՝ փետրվարի 18-ի նիստում վերաբաշխում կատարեց 2021-ի պետական բյուջեում, որով 904 մլն դրամ կուղղվեի նախկինում ստարնձնած պարտավորությունների կատարմանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այդ գումարից 99 մլն դրամն ուղղվելու է նախորդ տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32 մլն դրամ հատկացվելու է տուրիստական ոլորտում ընդգրկված  տրանսպորտային ընկերությունների՝ հակաճգնաժամային 25-րդ միջոցառման ապահովման համար: 165 մլն դրամ պետք է հատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը: Այս պահին արդեն 274 մլն դրամ փոխհատուցել ենք: Սա մոտ 4,4 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր էր: 114 մլն դրամ կուղղվի պատերազմական գործողություններին մարդկանց եւ զինծառայողների հետ կապված խնդիրների լուծմանը, եւ 543 մլն դրամ էլ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը ապահովելուն:

Նախարարը հստակեցրեց, որ սա դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամսիների պարտավարությունների կատարման պահովման համար է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք կոնյակի սպիրտի այդ ծավալներն արդեն արտահանվել են եւ հիմա տուրքի փոխհատուցում  է իրականացվում: Նախարարը դրական պատասխան տվեց. «Այո, սա նախորդ տարվա արտահանվածի տուրքի փոխհատուցումն է: Այս տարվա համար 900 մլն դրամ ենք հատկացրել, որը 9 մլն լիտր սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է: Սա նաեւ շղթայական էֆեկտ ունի մինչեւ խաղաղագործություն եւ գյուղատնտեսության զարգացում»:

Քերոբյանը հավելեց, որ արդեն քանի տարի խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղողը չեն թափում:

Փաշինյանը հումորավ հարց տվեց. «Բա ճանապարհ փակողները խաղողագործ չե՞ն»:

Նախարարը շարունակեց. «Հաշվի առնելով անցած տարվա խիստ ծանր վիճակը կոնյակի եւ գինու արտահանման հարցում, այդ երկու կատեգորիաներում ունենք էական անկում, կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարեւոր է եղել, որ կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել եւ չթողնել, որ գյուղատնտեսները լուրջ խնդիրների ռաջեւ կանգնեն»: