Այն ծրագրերը, որոնք ուղղված էին Ղարաբաղի բնակչությանը օգնություն ցուցաբերելուն, եւ այն միջոցառումները, որոնք իրականացրել են ԼՂՀ իշխանությունները, թույլ են տվել նրան վերադարձնել լիարժեք կյանքի: Այս մասին փետրվարի 18-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա լրագրողներին առաջարկեց այցելել Ղարաբաղ եւ դրանում անձամբ համոզվել: «Եթե տեղում խնդիրներ առաջանան, ես անձամբ պատրաստ եմ դա քննարկել ձեզ հետ եւ ձեր գործընկերների հետ»,- հավաստիացրեց Առաքելյանը՝ հավելելով, որ իր դիրքորոշմանը համաձայն են նաեւ Ղարաբաղից գործընկերները, չնայած խոսքը սովորական շարքային քաղաքացիների մասին է, այլ ոչ պաշտոնյաների:
Ի պատասխան հստակեցնող հարցին՝ ինչո՞ւ է դրանում այդպես համոզված, նախարարը հայտարարեց, որ անձամբ պարբերաբար այցելում է Ղարաբաղ, իսկ իր խորհրդականներից մեկը ընդհանրապես մշտական հիմունքով ապրում եւ աշխատում է այնտեղ: «Վստահեցնում եմ, որ հանրապետության բնակիչների ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են»,- ամփոփեց նախարարը:











