Մի անգամ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ներկայիս ընդդիմության մի մասին գցել թակարդը։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, հրավիրված մամուլի ասուլիսին նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Երբ նոյեմբերի 9-ի 10-ի գիշերը կնքվեց այդ տխրահռչակ հայտարարությունը ստորագրվեց, դրանից հետո ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ հայտարարում են, որ սա պետք է վերանայվի, չէին ընկալում, որ դրա քավորը Մոսկվան է։ Դրանից հետո երբ ինքը սկսում է 100 տոկոսով հայերի անվտանգությունը, թե դու կատարես դա, թե՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ դա ծախել դա Մոսկվայի վրա՝ բազմաթիվ անգամ այս կամ այն ձեւով հասկացնելով Մոսկվային, որ ինքն է հանդիսանում Հայաստանում այս համաձայնագրի երաշխավորը։ Որ նայեք, ընդդիմությունը չի ընկալում, որ այս համաձայնագրի տերը դու ես։ Այս տարածաշրջանում ստեղծվել է մի վիճակ, որ Մոսկվան բացեիբաց իրականացնում է քաղաքականություն՝ կոմունիկացիաներ բացելու»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։

Վերլուծաբանի խոսքով՝ խնդիրն ընդհանրապես ճանապարհները բացել կամ չբացել, կամ ընդհանրապես խաղաղություն հաստատել կամ չհաստատելը չէ. «Կա արեւտմյան ծրագիր՝ տարածաշրջանային հաշտեցման, սակայն հիմա այդ ծրագիրն իրականացնում է Ռուսաստանը։ Գերտերությունների համար ոչ թե խաղաղությունն է կարեւոր, այլ կարեւոր է, որ ինքը հաստատի. այսինքն՝ ինքը վերահսկի այդ խաղաղությունը։ Նոյեմբերի 10-ի այդ հայտարարության մեջ նաեւ այդ տողը կա՝ կոմունիկացիաներ բացելը։ Այս կապակցությամբ Մոսկվայի ղեկավարությամբ իրականացվում են ինտենսիվ բանակցություններ, որոնց մանրամասները չեն լ հայտնվում։ Բոլորը հասկանում են, որ սրա քավորը Մոսկվան է։ Այդ պարագայում չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ էլ է փորձում թակարդը գցել ներկայիս ընդդիմադիրներին։ Ինքը հայտարարում է մի բան, հոյակապ իմանալով, որ Մոսկվան է որոշելու՝ դու ում հետ բարեկամություն կամ թշնամանք անես, որովհետեւ դու չես կարող թշնամանք անել, երբ ինքը նախաձեռնում է ճանապարհների բացում։ Ընդդիմությունը չի ընկալում խաղի նոր կանոնները»։

Արգիշտի Կիվիրյանը նկատեց, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ առաջացել են խնդիրներ. «Հենց որ ռուսները հայտարարեցին, որ «Իսկանդերը» չի կիրառվել, Իհլամ Ալիեւը նույնես հաստատեց, որ չի կիրառվել. այսինքն՝ դա ասէր Մոսկվային, որ՝ նայի, ես պաշտպանում եմ քո տեսակետները։ Այսօր ադրբեջանական պաշտոնական մարմիններից մեկը հայտարարեց, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է 2 հրթիռ, հրապարակվեցին անգամ դրա լուսանկարները։ Այսինքն՝ հստակ երեւում է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ առաջացել են խնդիրներ»։

Կիվիրյանի խոսքով՝ այդ ծրագիրը Մոսկվան ուզում է արագ հասցնել ավարտին. «Նայեք, Ամերիկայումփոխվել է վարչակազմ. Թրամփի քաղաքականությունը փոխարինվել է Բայդենի քաղաքականությամբ, որն ընդհանրապես այլ է։ Եթե Թրամփը վարում էր իզոլյացիոն քաղաքականություն, ապա Բայդենը նման քաղաքականություն չի վարել։ Երկար տասնամյակներ Թուրքիան եղել է այս տարածաշրջանում ԱՄՆ-ի օպերատորը։ Էրդողանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների արդյունքում այդ ֆունկցիաները որոշակի առումով լղոզվել էին։ Հիմա բայդենյան Ամերիկայի համար շատ կարեւոր է նորից այդ գործառույթները վերականգնելը։ Մոսկվան պետք է փորձի ամեն գնով իր ծրագիրը հասցնել ավարտին մինչեւ այն պահը, երբ ԱՄՆ-ի մոտ կստացվի։ Եթե նրանց մոտ ստացվի, ապա նրանք արդեն կփորձեն քավոր կանգնել կոմունիկացիաներ բացելուն»։