Ես չեմ կարող ասել, թե երբ կիջնի ձվի գինը, բայց վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՏՄՊՊՀ նխագահ Գեղամ գեւորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ձվի գինը կիջնի գոնե Զատիկից հետո:
«Մենք որեւէ կերպով չենք կարող ինտերվենցիա ունենալ: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին եւ ասեմ՝ գինը իջեցրեք կամ բարձրացրեք: Մեր գործառույթը հետեւյալն է. Եթե կա չարաշահում վարույթ հարուցել: Համաչափության իրավունքը եւ վերջիններիս իրավունքները եւս պետք է պաշտպանվեն:
Երկրորդ, հաշվի առնելով Զատիկը եւ քաղաքացիների լայն հետաքրքրությունը, մենք գործողություններ ենք իրականացրել, որոնք մեր մարմնի համար ստանդարտ չեն համարվում: Եվ ցանցերի հետ ենք խոսակցություն ունեցել, եւ ձու արտադրողների: Դրա արդյունքում եւ որոշակի պաշար մտավ շուկա, եւ գինը որոշակի չափով իջավ»,-ասաց նա:
Գեղամ Գեւորգյանը հիշեցրեց, որ անցած տարի ձվի շուկայում եղել է դեմպինգի դրսեւորում, որը հակամրցակցային պայմանավորվածություն է, որի արդյունքում 104 մլն դրամի տուգանք է նշանակվել. «Եթե այս դեպքում՝ էլ մեր վարկածներից որեւէ մեկը հաստատվեց, պատասխանատվություն վրա կհասնի»:
Հարցին, թե տեղեկություն կա, որ որոշ սուպերմարկետների ցանցերից մեկում ձուն արժե 207 դրամ, Գևորգյանը պատասխանեց, որ եթե խոսքը էկո կամ Ստեփանավան ֆերմայի կամ որևէ այլ բրենդի ձվի մասին է, ապա հնարավոր է, որ գինը բարձր լինի, քանի որ այդ ընկերությունների ձվերը 5 ամիս առաջ էլ են նույն գինն ունեցել, սակայն ՀՀ-ում լայն սպառման առարկա է արկղով, հատով ձուն, որի գինը եղել է 110, 120 դրամ։
«Չեմ բացառում, որ բարձրացվել է ձվի գինը, ասում եմ, որ կա ձվի գնի անկում, աշխատանքներ տարվում են, սա մեր հանձնաժողովի հիմնական գործառույթը չէ, մենք չենք կարող զանգել տնտեսվարողներին և ասել, որ գին իջեցրեք, մենք գների կարգավորմամբ չենք զբաղվում, բայց հաշվի առնելով սոցիալական սպառման առարկա լինելը և Զատիկը՝գործողություններ ենք իրականացրել, որ հանրությունը շատ չտուժի»:
Հիշեցնենք, որ ընդամենը 3 օր առաջ ՏՄՊՊՀ նխագահը լրագրողների հետ զրույցում հայտնել էր. «Մենք ներքին քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ ձվի գինը Զատիկից առաջ կիջնի»:











