Հայտնի հարցազրույցում ես Քարվաճառի հարցին անդրադարձել եմ այն օրերին տիրող, նաեւ այսօր, աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում։ Եվ որեւէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ նշույլ անգամ գտնել, որը կարող է տանել այն մտքին, թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի՝ հայկական պատկանելիության հարցը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով օրերս լրատվական կայքերից մեկում իր արտահայտած մտքին, թե «Քարվաճառը մերը չէ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Փաստինֆո»-ի եթերում «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել էր, թե «Քարվաճառը մերը չէր, Քարվաճառը 90-ականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանության գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեն, եւ Արցախը ստանար կարգավիճակ»։
«Կա՞ Հայաստանում ինչ-որ մեկը, որ կասկածում է այդ հարցում։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել։ Ամբողջ աշխարհն ասում է Քարվաճառը քոնը չէ, տղա ջան, արագ հետ տուր, ու դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»,- ասել էր նա։
Քարվաճառը մերը չէր․ Հովիկ Աղազարյան. «Փաստինֆո»











