Երեւանում, այսօր՝ ապրիլի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13։50-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Բոյաջյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան զբոսայգու դիմաց, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երեւանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Ավետիսյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վրաերթից հետո BMW-ն բարձրացել է բաժանարար գոտու բետոնե պատնեշի վրա եւ մոտ 30 մետր «կասկադյորական դիրքով» առաջ է ընթացել եւ մնացել այդ վիճակում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։











