Մոսկվայում եւ Մերձմոսկվայում հորդառատ անձրեւ է տեղում:
Կանխատեսվում է քամու ուժգնացում՝ վայրկյանում մինչեւ 22 մետր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քաղաքի փողոցներ են դուրս եկել 300 բրիգադներ , 290 հատում մեքենաներ:
Ուժեղ քամին տապալել է մի քանի ծառ, կան կոտրված գովազդային վահանակներ, վնասվել են խանութների ցուցափեղկերը:
Ավտոտրանսպորտի երթեւեկությունը դժվարացել է: Հեղեղվել է «Յասենեվո» մետրոյի կայարանը:
Նշվում է, որ տուժածներ չկան:











