Ես արդեն չգիտեմ՝ ջուրը մեզ չափով են տալիս, թե հեկտարով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Էջմիածնի բնակիչը, որը ցույց տվեց իր չորացած հողը:
Նշենք, որ գյուղացիները բողոքում են, որ ՋՕԸ-ն իրենց ջուր չի տալիս, բերքը չորանում է, իսկ իրենք վարկերի տակ են:
«Ամենաընտիր դաշտը սարքել են ամենազզվանք դաշտը: Տեսեք, չորանում է, էդ վարկս ի՞նքն ա մուծելու, թե իր հերը (նկատի ունի Էջմիածնի ՋՕԸ-ի տնօրեն Արամ Սարգսյանին-խմբ): Ես երեկ զանգել եմ իրեն, ասել եմ՝ եթե սոխս չորացավ, ինձնից չնեղանաս: Ինձ ասում է՝ հաթաթա ես տալիս՞: Բա հաթաթա եմ տալիս, դու ո՞վ ես, վարկս դո՞ւ ես փակելու: Ամեն անգամ խաբում ճամփու է դնում: Էսօր որ գնացել ենք իր մոտ, ջուրը տվել է: Հենց լրագրողները գնացին, էլի ջուրը չկա: մենակ փողն են ուզում, արի փողը տամ խեղդվի, բայց ջուր տուր»,-ասաց նա:
Մեկ այլ գյուղացի էլ նշեց, որ ավելի լավ է ջուր տան, վարկ չտան, քան թե վարկը տվել են, ջուր չեն տալիս:
«Յանի ի՞նչ ես արել, վարկ ես տվել զրո տոկոսով: Ջուր կա, բայց ՋՕԸ-ն ճիշտ չի կառավարում: Սա կրիմինալ է կոչվում: Պարոն Փաշինյան, դիմում ենք քեզ, դու վարկը տվել ես ժողովրդին: Ինչի՞ համար դու ջուր չես տալիս: Եթե դու ջուր չես տալիս, քո տված վարկը մեզ ավելի վնաս է, քան օգուտ:
Գյուղացիները նշեցին, որ 2 տարի առաջ ջուրը ժամավճարով էին տալիս, իսկ հիմա հեկտարով են տալիս ու անբերախիղճ ջրօգտագործողները ջուրը բաց թողնում գնում են, մյուսներին չի հասնում:











