Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 1-ին, շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 18 հարց:
Նախօրեին խորչհրդարանը քննարկել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Օրակարգում ընդգրկված հարցերից 8-ը քննարկվում են երկրորդ ընթերցմամբ:











