Ես այդ թիվը ձեզ չեմ ասի, ի՞նչ կարիք կա այդ թիվը հայտարարել: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողներ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝անդրադառնալով այն հարցին, թե քանի ադրբեջանցի է այս պահին գտնվում Գեղարքունիքի մարզում։
Նա հավելեց, որ այդ հարցով ինքը չի զբաղվում, կան համապատասխան մարմիններ, որոնք այդ ինֆորմացիան կարող են տալ:
Դիտարկմանը, որ խոսվում է 1000 ադրբեջանցիների մասին՝ Սանոսյանը նշեց. «Իսկ որտե՞ղ եք տեսել, որ այդ թիվը կարիք կա հրապարակելու: մենք ունենք մարմիններ, որոնք զբաղվում են, գիտեն որտեղ ինչ ունենք: Մամուլում ինչ ասես հրապարակվում է»:
Հարցին, թե երբ է սկսվելու ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթացը Գեղարքունիքի մարզում, Սանոսյանը պատասխանեց․ «Ընթացքի մեջ է, օրը չեմ կարող ասել»։











