Հունիսի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին ներկայացրին Զորավան գյուղում բնակվող մի անչափահասի։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թաց կանաչավուն կանեփի զանգված։ Ըստ անչափահասի՝ հայտնաբերվածը քաղել էր Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում կանեփի վայրաճ թփերից։
Հանգամանքները պարզվում են։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:











