Հունիսի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 18-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ և դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված:

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է: