Ընդհանրապես համարում եմ, որ իրավունքի տեսանկյունից այն հարցը, որ մենք այստեղ քննարկում ենք, բացարձակապես պետք չէ շաղկապված լինի, թե դա զեկույց էր, հայտարարություն էր, թե կարծիք էր, որովհետեւ խոսքը վերաբերում էր ի պաշտոնե ասված խոսքի: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, ՍԴ-ում  ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը` ի պատասխան ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանի հարցին, թե որ իրավական նորմով է այդ ՄԻՊ հայտարարությունը արված:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին Սահմանադրական օրենքով կան հստակ փաստաթղթեր,որոնք ունեն կոնկրետ վերտառությունները, դրանով պայմանավորված բնականաբար դրա բովանդակությունն է փոփոխվում, դրա համար կուզեի հասկանալ, եթե խոսքը գնում է հայտարարությունների մասին, դրանք արվել են ՄԻՊ մասին սահմանադրական օրենքով եւ եթե այո, ապա կոնկրետ ո՞ր իրավան նորմով»,- ասաց Բադասյանը:
Դավիթ Հարությունյանը ասաց, որ կախված ձեւից ՄԻՊ հայտարարության բովանդակությունը չի փոխվում:
 «Ընդմիջման ժամանակ կաշխատեմ գտնել, ձեզ իրավանորմերը ցույց տամ: Եթե ձեզ թվում է, թե Մարդու իրավունքների պաշտպանը կախված նրանից, թե ինչ վերնագիր է գրում, հայտարարություն, թե զեկույց, բովանդակությունը դրանից պետք է փոխվի, վստահեցնում եմ ձեզ, որ դա այդպես չէ: Ընդհանրապես համարում եմ, որ այն ֆորմալիզմը, որով դուք այստեղ փորձում եք առաջ տանել, բացարձակապես աղերս չունի ժողովրդավարության հետ: Այսինքն եթե ես ձեր խոսքը ճիշտ եմ հասկանում, եթե վերեւը մեծ տառերով չի գրել ՄԻՊ-ը զեկույց, նշանակում է այդ կարծիքը բանի պետք չի՞, ես կարծում եմ դա ճիշտ մոտեցում չէ»,- ասաց Հարությունյանը
Հարությունյանը նաեւ ասաց, որ Փաշինյանի խոսքը իրական դառնալու օրինակ է Սյունիքի մարզի համայնքապետերին ճնշելը քրեական գործերով  ընտրությունների հենց հաջորդ օրը:
«Ես կարծում եմ, որ նպատակը մեկն է եղել` օգտագործել դա որպես ճնշման գործիք  եւ պատկերն այնքան ակներեւ է, որ պարտադր չէ, երկրա ու լուրջ վերլուծություն անել»,-ասաց նա: 
Բադասյանը հակադարձեց, թե բոլորն էլ գիտեն քրգործերի ժամանակագրությունը եւ տարօիրինակ կլիներ,որ ընտրություններից հետո դրանք համընկնեին:
Բադասյանը նաեւ հարց ուղղեց Դավիթ Հարությունյանին, թե չի կարծում, որ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, ջրցան մեքենաների օգտագործումը, այն քաղաքական ուժերի կողմից որոնց օրոք եղել են այս իրադարձությունները, այլեւս չեն կարող ստանալ հանրության հոծ զնագվածների վստահությունը:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ 3–րդ անձը փորձում է հարցը տանել քաղաքական հարթություն, եւ եթե  դատարանը կհանդուրժի, ինքը կպատասխանի այդ հարցին:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ասաց,ո ր նման հարցեր քննարկելուց չեն կարող զերծ մնալ քաղաքական հարցեր քննարկելուց, սակայն կողմերը պետք է փորձեն հնարավորինս զերծ մնալ այդ հարցերի քննարկումից:
«Այն, ինչ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ին, դա ծանրագույն հարված էր հայոց պետականությանը , բայց դա կապել այդ ժամանկվա իշխանությունների հետ, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն: Եթե խոսենք Մարտի 1-ի մասին, ապա մենք պետք է սկսենք այն ելույթներից, որոնք հնչեցրել է Փաշինյանը այդ իրադարձությունների ժամանակ, այդ ցույցերի ժամանակ, թե ինչպես են հրահրվել բախումները եւ այդ առումով եթե մենք դա շաղկապենք իշխանությունների ապագա քաղաքական ճակատագրի հետ, դա  շատ սխալ բան է, այդ հարցին անդրադառնում են ընտրողները եւ փորձում  են գնահատել եւ բացասականը, եւ դրականը»,- ասաց Հարությունյանը: