Հուլիսի 19-ի կեսգիշերին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ գյուղի հանդամասերից մեկում ստուգման նպատակով կանգնեցրել են առանց համարանիշերի «ՈւԱԶ» մակնիշի մի մեքենա։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ Դսեղի բնակիչ, 25-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Ըստ վարորդի՝ Դսեղի հարակից անտառից բենզասղոցով հատել էր կանգուն կաղնի և փայտանյութը տեղափոխում էր տուն։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բենզասղոցը հայտնաբերվել է։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։