Հայաստանի համար երեք գլխավոր մարտահրավեր եմ տեսնում՝ կրթություն, բարեկեցություն, արդարություն։ Այս մասին մարտի 1-ի քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Նա վստահություն է հայտնել, որ եթե հաջողվի իմաստով լցնել այս երեք ուղղությունները, ապա շատ բան կփոխվի։ «Դա ենթադրում է որակյալ կրթություն ստանալու եւ հանուն երկրի բարեկեցության ստացած գիտելիքները կիրառելու հնարավորություն»,- նշել է Գեւորգյանը։ Պատգամավորը նաեւ նշել է քաղաքական հայացքների մենաշնորհի անթույլատրելիության մասին։