Մարտի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնի սպասարկվող տարածքում կողոպուտ էր կատարվել։ Ժամը 21.30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի սննդի կետի մոտ անհայտ անձը օտարերկրացի մի զբոսաշրջիկի ձեռքից հափշտակել էր 40000 դրամ ու փախել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողը կատարվածի վերաբերյալ ոստիկանություն չէր հայտնել, բայց ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն այդ մասին օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 7-ին Խորենացու փողոցում հայտնաբերվեց և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 53-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Էրեբունու ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել։

Կատարվում է քննություն։