ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է հասարակական–քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստին, որը տեղի է ունենում Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Գրող–հրապարակախոսի հոգեհանգստին մասնակցում են նաև ՀՅԴ ներկայացուցիչներ, ընդդիմադիր պատգամավորներ, հասարակական–քաղաքական գործիչներ։

Հիշեցնենք, որ Ալվարդ Պետրոսյանը մահացել է երեկ։ Նա 75 տարեկան էր։

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 12:30-ին, նույն տեղում, հուղարկավորությունը՝ ժամը 13-ին՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը: