Պետական կառավարման համակարգում բնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակմանը վերջ դրվելու սկզբը դրվել է 2018-ին եւ այդ քաղաքականությունը հետեւողական կերպով շարունակվում է: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե այդ սկզբունքով պաշտոնների նշանակման վերջը ե՞րբ է տրվելու:
Դիտարկմանը, թե նման բազմաթիվ օրինակներ կան, նախարարն արձագանքեց. «Ինձ հայտնի չեն նման օրինակներ: Իհարկե, մեր երկիրն այնքան փոքր է, որ բոլորս բոլորիս ճանաչում ենք, ծանոթ ենք եւ բացառել ծանոթությունները, որ մինչեւ համակարգում աշխատելը էլի միմյանց չենք ճանաչել, կարծում եմ՝ անհնար է»:











