Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր՝ սեպտեմբերի  2-ին, փակել էին Երևան-Արտաշատ ճանապարհը՝ պահանջելով վերականգնել ոռոգման ջրի մատակարարումը: NEWS.am-ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնողներից մեկը ասաց, որ երեք օր է՝ ոռոգման ջուր չի եղել:  

«Պատճառաբանում էին, թե ջուր չունենք, եթե ձեզ տանք, չի հերիքի: Ստիպված փակեցինք մայրուղին: Հիմա ոռոգման ջուր տվել են, բայց կարող է՝ նորից կտրեն, իրենց ի՞նչ կա: Հիմա եկել ենք ջրմուղ, բայց մարդ չկա: Պոմիդոր  ենք դրել, չենք կարող ասել՝ այսօր չջրենք, վաղը ջրենք: Պոմիդորն ամեն երրորդ օրը պետք է ջրվի: Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա»,-ասաց նա: 

Նշենք, որ Երևան-Արտաշատ ճանապարհը արդեն բաց է: