Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին պատասխանում է ՔՊ-ական պատգամավորների հարցերին։

Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ԱԺ նիստին չեն մասնակցում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ զոհերի ճշտված թիվը 49 է։

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաղորդել է, որ Սոթքից մինչեւ Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները. իրավիճակը ծայրահեղ լարված է։