2022 թվականի 10 ամիսների ընթացքում օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել 1581 անշարժ գույք, ինչը կազմում է առքուվաճառքի բոլոր գործարքների 3,6 տոկոսը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։

Նա պարզաբանեց, որ 804 գործարք վերաբերում է բնակարաններին, 300–ը՝ հողամասերին, 269-ը՝ մասնավոր տներին։

«Հայաստանում անշարժ գույք ձեռք են բերել հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները՝ 934, ԱՄՆ քաղաքացիները՝ 907, Իրանի քաղաքացիները՝ 72, եվրոպական երկրների քաղաքացիները՝ 223։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 25 տոկոս։ Ամենաշատ գործարքները (939) կատարվել են Երեւանում, երկրորդ տեղում Կոտայքն է (221)։ Ամենաքիչը անշարժ գույք են գնել Վայոց Ձոր (8)»,-հավելեց Պետրոսյանը։

Նա վստահեցրեց, որ օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ գործարքները էական ազդեցություն չեն ունենում Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։