Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել։ Նիստի ընթացքում լեզվակռիվ է տեղի ունեցել իրավաբանական կոմիտեի նախագահ Անրի Օհանաշվիլու եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ, հաղորդում է «Грузия- Online»-ը։

«Դու հայրենիք չունես։ Ու՞մ շահերն ես սպասարկում։ Դու հայրենիք չունես։ Դու պետականության զգացում չունես»,-դիմել է Օհանաշվիլին «Աղմաշենեբելու ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեին։  

Այդ դրվագից հետո մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Վաշաձեն, դուրս են բերվել նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ օրինագծերի քննարկմանը զուգահեռ խորհրդարանի հարակից տարածքում տեղի է ունենում բողոքի ակցիա։