ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 6-ին, կռավարության նիտում պետական հիմնարկներին արգելեց բարեգործներից նվերներ ընդունել։
«Մարզային շրջագայությունների ընթացքում մտնում ես մի դպրոց կամ սոցիալական նշանակության օբյեկտ ու տեսնում ես պատից ռոկոկո ոճի բան է կախած, հարցնում ես՝ ինչ է, ասում են՝ դե նվեր են տվել, վերցրել ենք:
Այդ նվերի մասին էլ երևի 60 ժամ ֆիլմ, 25 հեռտուստատեսային ռեպորտաժ, 85 հատ պլակատ են նկարել, թե ինչպես մեծ բարեգործություն տեղի ունեցավ։ Սա պետք է դադարեցնել, ես ասել եմ՝ կառավարության ֆինանսավորման որևէ հիմնարկության արգելում եմ բրինձ-լոբի տրամաբանությամբ բարեգործություն ընդունել, ով ուզում է բարեգործություն անել, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը, դիմեն նախարարություն ու մեր սահմանած ստանդարտներով անեն բարեգործություն։ Թե չէ հատուկ բարեգործության աթոռներ կան, որ հենց ռեպորտաժը նկարում վերջացնում են, նստում ես, կոտրվում է»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն ասաց, որ այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որոնք դուրս կգան այս հանձնարարկաններից, նրանց նկատմամբ անհետաձգելի միջոցներ կձեռնարկվեն։











