Ես մտահոգված եմ բոլոր այն միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ համարվել ժողովրդավարության տեսանկյունից։ Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացու միջեւ, ում վրա, ըստ վերջինիս, թքել է Սիմոնյանը, տեղի ունեցած միջադեպի մասին հարցին։

Նա չկարողացավ մեկնաբանել միջադեպը՝ դա բացատերոլվ նրանով, որ հանգամանքներին ծանոթ է լրատվամիջոցներով ներակայացված տեղեկատվությունից։

«Կարծում եմ՝ ես այն հասցեատերը չեմ, որը կարող է մեկնաբանել այս դեպքը։ Վերջին շրջանում ես որեւէ կերպ ներգրավված չեմ կուսակցական ձեւաչափով քննարկումներին»,- վստահեցրեց պաշտոնյան։