Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 24 պատգամավոր: Առաջին հերթագրվածներն են Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Խաչատրյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Գուրգեն Արսենյանը, Սոնա Ղազարյանը:
Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում այս նիստին:











