Գերագույն գլխավոր գժից՝ Նիկոլից մինչեւ Քննչական կոմիտեի էս տուզիկները, բոլորը դատվելու են: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Քննչական կոմիտեի դիմաց զոհված զինծառայողների հարազատների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդա Առուշանյանը:

«Սրանք ուղղակի գործիքներ են, ոչ մի ակնկալիք չունեմ, մինչեւ չվերանա գերագույն գլխավոր գիժը: Բոլորը թուրք են, յաթաղանի սպասարկող են եւ սկասում են Նիկոլի հրամանին»,-ասաց նա:

Անդրադառնալով ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, տիկին Լիդան նշեց. «Էսօր էլ վախից գործի չի եկել: Երեկ ամբողջ օրը չի իջել իր գահից, էսօր էլ վախից գործի չի եկել, նրանից ի՞նչ սպասես:

Մենք բոլորին ցույց ենք տվել, որոնք բռնություն են գործադրել, բոլորին էլ գիտեն, ուղղակի ո՞ր մեկին դատեն, ամբողջ ոստիկանական համակարգը պետք է դատվի՝ Նիկոլից սկսած մինչեւ վերջին տուզիկը, վերջին սերժանտիկը, բոլորը մեղավոր են ու բոլորը պետք է դատվեն: Ներում-բեկում չի լինելու:

Հիմա մենք պայքարում ենք  հայրենիքի համար, թուրքը մտել է Հայաստան, ղեկավարությունը լռում է: մենք հենց այնպես չենք դուրս եկել, որդի ենք կորցնել: Ընդ որում դիտավորությամբ տարել են մահվան գիրկը, հայրենիքը ծախել են ու գիտենք՝ ինչու են ծախել: Մենք չենք լռելու: Սա պատմության մեջ կմնա որպես նիկոլիզմի դարաշրջան, սեւ դարաշրջան»,-ասաց Լիդա Առուշանյանը:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկ 24 ժամ նստացույց անցկացրին Քննչական կոմիտեի դիմաց: Նրանք նաեւ փակել էին Մամիկոնյանց փողոցը: Ծնողները պահանջում էին անհապաղ մեղադրանք առաջադրել այն 13 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Այսօր զոհվածների ծնողները հանդես եկան հայտարարությամբ, նշելով, որ անցնում են քաղաքական պայքարի, որի նպատակը գործող իշխանության հետռացումն է:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։