Ապրիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում 30-ամյա տղամարդը գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել էր, որ ժամը 11.00-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում աշխատասենյակից գողացել են բջջային հեռախոսը։ Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հանցագործությունն արագ բացահայտվեց։

Նրանք Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին Աշտարակ քաղաքի 18-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հեռախոսը հայտնաբերվեց։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։