Ազգային ժողովը այսօր՝ մայիսի 3-ին շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը:

Օրակարգում ընդգրկված 16 հարցերից 15-ը խորհրդարանը հասցրել է քննարկել: Այսօր Ազգային ժողովում  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացնում է դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը: