Արտաքին գործերի նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ կոնկրետ չպատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ փուլում են գտնվում հայ-ադրբեջանական բանակցությունները։

«Հայերեն հասկանո՞ւմ եք»,- ասաց Միրզոյանը հարցը կրկնող լրագրողին։

Միրզոյանը չպատասխանեց նաեւ այն հարցին, թե ինչ արդյունքներ են տվել վաշինգտոնյան բանակցությունները։