Չեն թողնում զոհվածի մայրիկին տեղափոխեն ձերբակալվածների պահման վայր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ Մալյանը եւ լուսանկար հրապարակել:
«Մարդիկ շրջափակել են ոստիկանության շենքը: Չեն թողնում զոհվածի մայրիկին տեղափոխեն ձերբակալվածների պահման վայր:
Շտապօգնության մեքենա է ժամանել»,- գրել է նա:
Նշենք, որ ձերբակալված 4 ծնողներից 3-ն ազատ են արձակվել, այս պահին ձերբակալված է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը:
Այս պահին ոստիկանության բաժնի մոտ են նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները:
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։
Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։











