Գայանե մարտիրոսյանի կալանավորման օրը համարյա ամբողջ գիշեր չեմ քնել, մտքիցս դուրս չէր գալիս։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Մարդու հավատը չի գալիս։ Երկրում մթնոլորտը շատ վատնա։ 10-20 օր առաջ ասել եմ․ մինչև չունենանք ներքին համաձայնություն, համերաշխություն, ոչ մի լավ բան չի կարող լինել։ Երբ ներքին հաշտություն, համերաշխություն լինի, նոր կարող ենք զգալ մեր ազգի վերելքը»,-նշել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր շարունակվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումները:

Նշենք, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։ Զոհված զինծառայողները ծնողները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են հայտարարել կառավարության դիմաց: