Գոռ Տեր-Եսայանի ու աներոջ միջեւ վիճաբանությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Տեր-Եսայանի հոր մահվանից հետո աներն ասել էր, որ նրա համար հոր նման կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանվածի դուստրը՝ Էլեն Մարգարյանը։
«Ըստ Գոռի տված ցուցմունքի՝ իր հոր մահվանից հետո հայրս իրեն ասել էր՝ մի նեղվիր, ես քեզ համար հոր պես կլինեմ, ինչը Գոռ Տեր-Եսայանն ընդունել էր որպես վիրավորվանք եւ վիճաբանություն էր սկսվել։ Դեպքին ներկա են եղել քույրս, երեխաները եւ Գոռի մայրը։ Այժմ ինքը սպառնում է քրոջս, երեխաներին, մեր եւ իր ընտանիքներին»,- պատմեց նա։
Էլենի խոսքով՝ Գոռ Տեր-Եսայանի սպառնալիքներից խուսափելու համար իրենց տրամադրվել են ՊՊԾ 10 աշխատակից։
«Ինքը գալիս է մեր բնակարանի մոտ, սպառնում։ Թմրանյութի ազդեցության տակ գնացել է եղբոր խանութ, ծեծկռտուք սկսել։ Ընդհանրապես ինքը վտանգավոր է ամբողջ հանրության համար»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ նշանակված երկու փորձաքննությունները ցույց են տվել, որ Տեր-Եսայանը անմեղսունակ է, սակայն արդեն երրորդ փորձաքննությունը կասկածի տակ է դրել այդ վարկածը։
«Մենք պահանջում ենք, որ հանցագործություն կատարած անձը ստանա իրեն արժանի պատիժը»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության վեցերորրդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանը 2020 թվականի մարտի 19-ին, ըստ սպանվածի դստեր՝ իր կնոջ՝ Լիաննա Մարգարյանի՝ գտնվելով թրմանյութի և ալկոհոլի ազդեցության տակ, ԱԿ 74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ արձակելով՝ տան մեջ սպանել է 47-ամյա Արթուր Մարգարյանին։ Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով, սակայն Գոռ Տեր-Եսայանին ճանաչել են անմեղսունակ և երկու տարի Նուբարաշենի հոգեբուժարանում անցկացնելուց հետո վերջինս նորից հայտնվել է ազատության մեջ։
Լիանա Մարգարյանը տեսանյութ էր տարածել, որում պատմում էր, որ ինքը թաքնված է, Գոռ Տեր-Եսայանից, որովհետեւ նա հետապնդում եւ սպառնում է իրեն։











