Երկու օր է ընթանում Հայաստանի ինքնիշխան տարածքից առեւանգված երկու զինծառայողերի դատական նիստը, բայց Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ չի անդրադարձել դրան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Պաշտոնյաներին հարցնում ես՝ ինչ եք անում տղաների համար, ասում են՝ թղթեր ենք թարգմանում, ուղարկում։ Դա՞ է պետության ֆունկցիան։ Այս երկրի արտգործնախարարությունը, կառավարությունը որտե՞ղ են։ Դրա համար խոսել, որ այս երկրում փոփոխություններ են լինելու քաղաքական ֆորմատով, ավելորդ է, փոփոխությունների հիմքը պետք է լինի դավաճաններից ազատվելու գիտակցումը։ Մեր նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ Նիկոլի հեռանալը եւ հասարակության առողջ մտածելակերպի ու գիտակցության բարձրացումը»,- նշեց Մկրտչյանը։











