Արմավիրի մարզ, Փարաքար համայնքում հուլիսի 15-ից, օգոստոսի 5-ը տեղի ունեցավ PAX ARMENICA (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող Արա Հարությունյանի Անվան Քանդակագործության Միջազգային Հայ-Իտալական փառատոնը:

Փառատոնին մասնակցում էին հայտնի քանդակագործներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Իրանից,  Հնդկաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Լեհաստանից:

Քանդակագործության փառատոնի գեղարվեստական ղեկավարներն էին՝ Արա Հարությունյանի նվիրյալ աշակերտ Վիգեն Ավետիսը և Հայաստանին նվիրյալ՝ Մասիմո Լիպպին, իսկ համադրող՝ արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն։

Քանդակագործները Իտալիայից ներկրված սպիտակ մարմարներից և հայկական տուֆերից կերտեցին խաղաղությունը բնութագրող 15 քանդակներ, որոնցից 2-ը կտրամադրվի Երևան քաղաքին՝ ի նշանավորումն Երևանի և Կարարայի համագործակցության 50 ամյակին։

Փառատոնի շրջանակներում առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ստեղծվելու են ֆիզիկական քանդակների թվային՝ «NFT» տարբերակները։ Քանդակագործության փառատոնի գլխավոր գործընկեր Fastex ընկերությունը պատրաստելու է փառատոնի ժամանակ ստեղծված քանդակների NFT տարբերակները, որոնք տեղադրվելու են FTNFT Phygital Space-ում, իսկ քանդակների NFT-երի վաճառքից գոյացած գումարներն ուղղվելու են Փարաքար համայնքում Akneye ժամանակակից արվեստանոցի ստեղծմանը։

Փառատոնի փակման միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, ներկայացուցիչներ Հնդկաստանի և Իտալիայի դեսպանատներից:

Նախաձեռնությանը միացել էր ArleAM ընկերությունը իր «Door» ապրանքանիշով:

0K2A0654.JPG (142 KB)

0K2A0667.JPG (137 KB)

0K2A0682.JPG (144 KB)

0K2A0688.JPG (161 KB)

0K2A0760.JPG (258 KB)

0K2A0767.JPG (196 KB)

0K2A0785.JPG (201 KB)

0K2A0797.JPG (171 KB)

0K2A0849.JPG (240 KB)

0K2A0869.JPG (186 KB)

0K2A0877.JPG (145 KB)

0K2A0925.JPG (167 KB)

0K2A0933.JPG (212 KB)

0K2A1017.JPG (147 KB)